«Սոլարա» ընկերության արևային կայանները Հայաստանում ամենապահանջվածներից են․ Արտակ Աղեկյան
Նմանատիպ
Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ զբաղվող «Սոլարա» ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Արտակ Աղեկյանի հետ Times.am-ը զրուցել է արևային ֆոտովոլտային կայանների կիրառման կարևորության, դրանց արդյունավետության, ինչպես նաև Հայաստանում կանաչ համակարգերի ձեռքբերման լավագույն պայմանների մասին։
Պարոն Աղեկյան, «Սոլարա» ընկերությունում արևային վահանակների ձեռքբերման վերաբերյալ առաջարկներն ի՞նչ տրամաբանությամբ են կազմվում:
Հայտնի է, որ արևն այլընտրանքային էներգիայի աղբյուր է, որից ստացվող էներգիան էկոլոգիապես մաքուր է, բնությանը վնաս չի հասցնում և ֆինանսապես շահավետ է։
Ցավոք, մթնոլորտի աղտոտվածության բարձր մակարդակ ունենք. Երևանում մթնոլորտային օդի աղտոտման ինդեքսը հասնում է 370-ի: Համեմատության համար նշեմ, որ, օրինակ, Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այդ ցուցանիշը 300 է։
Էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման համար մոտիվացիան ոչ միայն պետք է լինի ֆինանսների խնայողությունը, այլև բնապահպանությունը։
Այսինքն, այս տեսակի այլընտրանքային էներգիան ոչ միայն նպաստում է բնապահպանությանը, այլ նաև արդյունավետ է ֆինանսների կառավարման առումով, քանի որ հնարավորություն է տալիս զգալի խնայողություններ ունենալ, ինչպես նաև շատ դեպքերում հավելյալ միջոցներ աշխատել։
«Սոլարա» ընկերության տեսլականն այն է, որ Հայաստանում պետք է ավելի շատ արևային կայաններ տեղադրվեն. մի կողմից մենք ունենք էներգետիկ անվտանգության ու անկախության խնդիր, մյուս կողմից, Հայաստանի դիրքով պայմանավորված, մենք ունենք չափազանց բարենպաստ պայմաններ արևի էներգիայից արդյունավետ օգտվելու համար։
Բայցի այս, վերջին շրջանում էլեկտրաէներգիայի սպառման շուկան ազատականացվել է և արդեն կան մի շարք խոշոր խաղացողներ: Նրանցից շատերն արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերություններ են և այս ընկերությունների շրջանում «Սոլարան» զբաղեցնում է առաջատար հորիզոնական:
Մեր մոտեցումը հաճախորդակենտրոնությունն է: «Սոլարա»-ում առավելագույն ձգտում ենք, որ մեր ծառայություններից օգտվողները լինեն ամենաշահեկան վիճակում: Դրա համար մենք անդադար ուսումնասիրում ենք շուկան և մեր սպառողներին ներկայացնում լավագույն շահավետ առաջարկները:
Մենք շահավետ առաջարկներ ենք պատրաստել ինչպես B2C, այնպես էլ B2B սեգմենտում գործունեություն իրականացնող հաճախորդների համար: Երկու դեպքում էլ գնային քաղաքականությունը ձևավորվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ. ի վերջո մենք տալիս ենք այնպիսի գնառաջարկ, որն ամենաշահավետն է դառնում: Բավական է հաճախորդը զանգահարի 8113 հեռախոսահամարին և բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում շրջանառվող լեգենդները արևային կայանների մասին կվերածվեն իրատեսական և շահավետ առաջարկների:
Այսօր ընձեռված է այնպիսի հնարավորություններ, որով քաղաքացին կարող է ձեռք բերել արևային կայանը վճարման բազմաթիվ տարբերակներով՝ այդ թվում ապառիկով՝ 0-5 % տոկոսադրույքով: Մենք էլ մեր հերթին զարգացնում ենք այդ հնարավորությունը և ստեղծում հնարավորինս շահավետ առաջարկներ:
Հաճախորդի համաձայնությամբ իրականացնում ենք մոնիթորինգ՝ հաշվարկում տարվա, ամսվա ընթացքում ծախսվող էներգիայի չափը, ուսումնասիրում ենք հավելյալ խնայողությունների հնարավորությունները։ Արդյունքների մասին տեղեկացնում ենք մեր հաճախորդներին, որից հետո նրանք որոշում են՝ անցնե՞լ արևային կայանի օգտագործմանը, թե դեռ պետք է սպասել։ Մեզ դիմած հաճախորդների զգալի մասը արագ կողմոնորոշվում են և հասկանում, որ արևային կայանը միանշանակ ձեռնտու է:
Հաճախ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման խնդիր է առաջանում, երբ հնարավոր չի լինում սպառման համար ակնկալվող հզորության վահանակներ տեղադրել տարածքի ոչ բավարար լինելու պատճառով: Որպեսզի ավելի պարզ լինի, նշեմ, որ 1կՎտ հոսանք ստանալու համար անհրաժեշտ է միջինում 5 քմ տարածք:
«Սոլարա»-ում մենք համադրում ենք բնապահպանությունը՝ ֆինանսների արդյունավետ ու երկարաժամկետ կառավարման հետ։
Եթե խոսենք թվերով, ապա ի՞նչ արդյունքներ ունեք «Սոլարա» ընկերության վաճառքների մասով:
«Սոլարա» ընկերության արևային ֆոտովոլտային կայանները ամենապահանջվածներից են Հայաստանում: Մեր նպատակն է տարեցտարի «արևայնացնել» Հայաստանի բնակավայրերը և այդ նպատակին հասնելու համար մենք ունենք տարբեր շահավետ առաջարկներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում ենք ինչպես «Սոլարա»-ի սոցիալական մեդիայի հարթակներով, այնպես էլ այլ հարթակներով։ Այս պահին մենք առաջարկում ենք 0% տոկոսադրույքից սկսած փաթեթներ՝ ապառիկի կամ լիզինգի լավագույն պայմաններով: Այս ամենին, իհարկե, օժանդակում է պետությունը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան իրացնել անվճար էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունը: «Սոլարա»-ում 2022-ին վաճառքներն արդեն հասել են 15 մեգավատի, որը բավականին զգալի և մրցունակ ցուցանիշ է: Սա շոշափելի արդյունք է և մենք շարունակելու ենք պահել զարգացման այս տեմպը:
Ինչպե՞ս է իրականացվում առաջին շփումը հաճախորդի հետ և հետագայում ի՞նչ փուլերով պետք է անցնի հաճախորդը:
Շատ կարևոր է, որպեսզի քաղաքացին գիտակցի, թե ինչ առավելություններ է ստանում՝ ձեռք բերելով արևային կայան: Եվ, եթե այդ մտայնությամբ այցելում է մեր ընկերություն, գործն ավելի է հեշտանում: Առաջին հերթին իրականացնում ենք անվճար խորհրդատվություն ու չափագրում, որին հաջորդում է հաճախորդին շահեկան փաթեթի առաջարկումը: Շատ կարևոր է ընդգծել, որ մենք պայմանագրով 25 տարի երաշխավորում ենք կայանի արտադրողականությունը: Իսկ արդեն գործարկումից հետո, կայանի մշտադիտարկումն իրականացնում է մեր մոնիթորինգի բաժինը՝ 24/7 ռեժիմով՝ մշտապես կապի մեջ գտնվելով մեր հաճախորդի հետ՝ ապահովելով կայանի անխափան աշխատանքը: Իսկ «Solis Cloud» հավելվածի միջոցով կայանի սեփականատերն իրական ժամանակում տեսնում է, թե այդ պահին որքան էլեկտրաէներգիա է արտադրում կայանը՝ մինչև անգամ ամբողջ տարվա, ամսվա և օրվա կտրվածքով: Բացի տեղադրումից, մենք իրականացնում ենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի, դիմումների կազմումն ու ներկայացումը համապատասխան հաստատություններ՝ առավելագույն հարմավետություն ստեղծելով մեր հաճախորդների համար:
«Սոլարա» ընկերությունը սկսել է առաջարկել նոր Bifacial վահանակներ: Ի՞նչ առավելություններ ունեն դրանք և գնային ինչպիսի՞ սեգմենտում են դրանք հասանելի մեր հանրությանը:
«Սոլարա» ընկերությունը 2011թ. ԱՄՆ-ում հիմնադրված LA SOLAR GROUP ընկերության ռազմավարական գործընկերն է, որը Հայաստանում հիմնադրել է LA SOLAR ընկերությունը: Այն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում արտադրում է համաշխարհային որակի բոլոր սերտիֆիկացումներն անցած արևային մոդուլներ և մեր կայանների կառուցման ընթացքում բացառապես տեղադրվում են հայկական արտադրության այդ վահանակները: Վերջերս մենք սկսել ենք շրջանառել Bifacial վահանակները, որոնք ունեն երկու երես: Այս նորարարության շնորհիվ արևային մոդուլը կարողանում է արտադրել մինչև 10% ավելի էլեկտրաէներգիա, քան մյուս վահանակները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում