Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին հուշագիր են ստորագրել
19/01/2023 22:05
Նմանատիպ
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այսօր հուշագիր են ստորագրել ազատ առևտրի մասին, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում, Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում:
Փաստաթուղթը ստորագրվել է արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման-Փաքի ներկայությամբ։
2022թ.-ին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայագրի շուրջ բանակցությունների մի քանի փուլ է եղել: