Գլոբալ տաքացում․ գիտնականներն առաջարկում են մթնոլորտը մաքրելու տարբերակներ

Գլոբալ տաքացում․ գիտնականներն առաջարկում են մթնոլորտը մաքրելու տարբերակներ

Գլոբալ տաքացման ընթացքը կանգնեցնելու համար մարդիկ պետք է դադարեցնեն հանածո վառելիքի այրումը: Բայց դա էլ բավարար չէ. փորձագետներն այժմ պնդում են, որ անհրաժեշտ է մթնոլորտից հեռացնել արտանետումների պատճառով կուտակված միլիարդավոր տոննա ածխաթթու գազ։

Բեռլինի Գլոբալ հիմնախնդիրների և կլիմայի փոփոխության Mercator հետազոտական ինստիտուտը հրապարակել է զեկույց, որի գլխավոր ուղերձը մթնոլորտից ածխաթթու գազի (ածխածնի երկօքսիդ, CO2) ավելորդ ծավալների հեռացնելու անհրաժեշտությունն է։

Գիտնականները նշում են, որ մարդկությունը պարտավոր է ջերմոցային գազերի արտանետումները կտրուկ նվազեցնելուն զուգահեռ մթնոլորտից մաքրել միլիարդավոր տոննա CO2 գազ՝ գլոբալ ջերմաստիճանի փոփոխությունը 2 աստիճանից ցածր պահպանելու և կլիմայի փոփոխության կատաստրոֆիկ հետևանքները կանխելու համար:

Բայց արդյո՞ք դա հնարավոր է, և որո՞նք են առաջարկվող տարբերակները։

Նշվում է, որ մինչև 2100 թվականը ածխածնի երկօքսիդի հեռացման (CDR) տեխնոլոգիաները պետք է մթնոլորտը մաքրեն 450 միլիարդից մինչև 1․1 տրիլիոն մետրիկ տոննա CO2 -ից՝ կախված նրանից, թե որքանով կկրճատվեն արտանետումները առաջիկա տասնամյակների ընթացքում։

Բիոզանգվածը կարող է օգնել 

Զարգացող տեխնոլոգիաներից մեկը բիոմասսան է, որը ներառում է մշակաբույսերի և անտառային մնացորդների՝ կեղևների, արմատների, ճյուղերի և այլ օրգանական թափոնների կողմից կլանված ածխածինը:

Այդ թափոնները տաքացվում են ճնշման տակ զրոյական կամ շատ ցածր թթվածնի միջավայրում և վերածվում ածխածնի սև փոշու: Գործընթացը թույլ է տալիս CO2-ը վերածել կայուն, պինդ նյութի՝ կանխելով դրա բնական քայքայումն ու մթնոլորտ արտանետումը։

Այս զանգվածը կարող է կիրառվել որպես պարարտանյութ։

CO2-ի ստորգետնյա պահեստավորումը՝ որպես լուծման տարբերակ

Աշխարհում ածխաթթու գազի պահեստավորման ամենամեծ հաստատությունն Իսլանդիայում

Աշխարհում ածխածնի երկօքսիդի կլանման և պահեստավորման ամենամեծ լաբորատորիան ԻսլանդիայումԱծխածնի երկօքսիդը հնարավոր է նաև որսալ և պահել ստորգետնյա ջրամբարներում․ սա թանկարժեք գործընթաց է, որը 20-րդ դարի վերջից սահմանափակ կիրառվում է Նորվեգիայի նավթային հանքավայրերում:

Քիմիական գործընթացները օգտագործվում են շրջակա օդից գազը հանելու համար, որը հայտնի է որպես օդային ածխածնի ուղղակի հավաքում և պահեստավորում։ Այնուհետև այն սեղմվում և հեղուկ վիճակում պահվում է ընդարձակ ստորգետնյա ջրամբարներում:

Վերականգնել բնությունը՝ տնկել ծառեր

Huge tree stumps encompass a man moving through the remains of deforestation

Ցյուրիխում Շվեյցարիայի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի 2019 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե ամբողջ աշխարհում ծառեր տնկվեն լրացուցիչ 0,9 միլիարդ հեկտար տարածքի վրա, ապա դրանք կկլանեն մոտ 205 միլիարդ տոննա ածխածին, երբ հասունանան:

Այս մեթոդի խնդիրը ժամանակն է․ երկար տարիներ են պետք, մինչև ծառը այդքան կաճի էական ծավալի ածխածին կլանելու համար։ Իսկ պահանջվող հողատարածքը մոտավորապես հավասար է ԱՄՆ-ի տարածքին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում