Անցնող շաբաթը Times-ի ֆոտոշարքում

Անցնող շաբաթը Times-ի ֆոտոշարքում

Անցնող շաբաթն աշխարհում հարուստ էր իրադարձություններով․ Ուկրաինայում արյունալի պատերազմը շարունակում է հազարավոր կյանքեր խլել, Դավոսում համաշխարհային տնտեսության օրակարգն է ձևավորվում, տարբեր երկրներում բողոքի ցույցեր են, իսկ Արևելյան Ասիայում տոնում են լուսնային Նոր տարին, թեև Covid-19-ի բռնկումները թույլ չեն տալիս վերացնել սահմանափակումները։

Times.am-ն իր ընթերցողին է ներկայացնում լուսանկարներ, որոնք լավագույնս ցույց են տալիս անցնող շաբաթվա հիշարժան դրվագները։

Յունչենգ, Չինաստան
Լուսնային նոր տարվա զարդարանքներ և տոնակատարություն Չինաստանում։

Լուսանկարը՝ Խու Յուն

Դնեպր, Ուկրաինա
Արտակարգ իրավիճակների աշխատակիցները հրթիռի հարվածից մեծապես վնասված բազմաբնակ շենքից մի կնոջ են տարհանում: Ռմբակոծության հետևանքով շուրջ 40 մարդ էր զոհվել։

Լուսանկարը՝ Reuters

Մադրիդ, Իսպանիա
Մի խումբ մերկ ակտիվիստ կանայք Իսպանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով փակել մորթի ֆերմաները։

Լուսանկարը՝ Թոմաս Կոեքս/AFP/Getty Images

Դոնեցկ, Ուկրաինա
Ուկրաինացի զինվորը Դոնբասի առաջնագծում գտնվող իր դիրքում տաքանում է։

Լուսանկարը` Դիեգո Էրերա Կարսեդո

Սան Բարտոլոմե դե Պինարես, Իսպանիա
Ձիավորը շրջում է սոճու ճյուղերով պատրաստված խարույկի միջով Լաս Լումինարիասի կրոնական փառատոնի ժամանակ՝ ի պատիվ կենդանիների հովանավոր Սուրբ Անտոնիո Աբադի։

Լուսանկարը՝ Մանու Ֆերնանդես

Դավոս, Շվեյցարիա
Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան տեղեկանում է Ուկրաինայում ուղղաթիռի կործանման մասին, որի ժամանակ մահացել է ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին։ Կիևի արվարձանում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են առնվազն 14 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Լուսանկարը` Մարկուս Շրայբեր

Էրկելենց, Գերմանիա
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են էկոակտիվիստ Գրետա Թունբերգին Լյուցերաթ գյուղի մոտ Գարցվեյլերի ածխահանքի ընդլայնման դեմ ցույցի ժամանակ։ Թունբերգը կալանավորվել է կլիմայի այլ ակտիվիստների հետ՝ բաց հանքի եզրին մոտ նստելուց հետո:

Լուսանկարը՝ Հեշամ Էլշերիֆ

Խարկով, Ուկրաինա
Խոցված տանկ ուկրաինական անտառում։

Լուսանկարը՝ Եվգենի Մալոլետկա

Լիմա, Պերու
Պերուի մայրաքաղաքում բախումների ժամանակ հակակառավարական ցուցարարին բերման են ենթարկում և նետում ոստիկանական մեքենա։ Պերուում նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը պահանջող ցույցերը դեռևս չեն հանդարտվում։ Հազարավոր մարդիկ ամբողջ երկրից լցվել են Լիմա՝ մասնակցելու երթին՝ պահանջելով նախագահի հրաժարականը։

Լուսանկարը՝ Մարտին Մեխիա

Բաթու, Եթովպիա
Քահանայապետերը հանում են իրենց կոշիկները, երբ ուխտի տապանակով հասնում են Բաթու լճի ափ՝ տոնելու Տիմկատը՝ Եթովպիայի Աստվածահայտնությունը։

Լուսանկարը՝ Ամանուել Սիլեշի

Ջինան, Չինաստան
Ճանապարհորդներ, որոնք կրում են պաշտպանիչ հանդերձանք երկաթուղային կայարանում: Չինաստանում մարդկանց նախազգուշացվել է լուսնային նոր տարվա տոնի ժամանակ իրենց տարեց հարազատներին այցելելու համար ճանապարհորդելու մասին, քանի որ քովիդը արագորեն տարածվում է քաղաքներում և աղքատ շրջաններում:

Լուսանկարը՝ Bloomberg

Սոլո, Ինդոնեզիա
Ինդոնեզական փառատոնի ժամանակ մարդիկ հետևում են վիշապի ներկայացմանը։

Լուսանկարը՝ Ռոբերտուս Ռուդիանտո

Հետևեք մեզ նաև Telegram-ում