Ինչպես կառավարել Apple Watch-ը՝ առանց էկրանին դիպչելու
Նմանատիպ
Քիչ օգտատերեր գիտեն, որ Apple Watch-ում կա հատուկ գործառույթ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար։ Խելացի ժամացույցը կարելի է կառավարել ժեստերով, առանց էկրանին դիպչելու։ Գործառույթը աշխատում է Apple Watch 4 և ավելի բարձր մոդելների վրա։
Ինչպես ակտիվացնել գործառույթը.
1. Մուտք ենք գործում «Setting» և բացում ենք «Accessibility» բաժինը
2. Միացնում ենք «AssistiveTouch» — և գործառույթը միացնում ենք «on» ռեժիմով
3. Կարելի է ընտրել ժեստերի տեսակներ
- Անցում հաջորդ գործողության համար հարկավոր է միացնել ցուցամատը բութ մատին
- Հետ վերադարձ դեպի նախորդ գործողության համար հարկավոր է երկու անգամ ցուցամատը արագ միացնել բութ մատին
- Մենյուն բացելու համար հարկավոր է երկու անգամ ձեռքը արագ բռունցք անել և բացել
- Մենյուից որևէ բան սեղմելու համար՝ ձեռքը բռունցք ենք անում
Խելացի ժամացույցում անփոխարինելի է նաև «Siri» ձայնային օգնականը։ Կարող եք խնդրել «Siri»-ին ինչ-որ բան գտնել ինտերնետում, որևէ մեկին գրել կամ զանգել՝ կրկին առանց ժամացույցին դիպչելու։
Գործողությունները արագ հնարավոր է սովորել՝ ժեստերով կառավարման գործառույթը մեկ անգամ օգտագործելուց հետո։
Բոլոր հրահանգների ցանկը և կարգավորումները կան Apple-ի պաշտոնական կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում