Հայ շախմատիստները կմասնակցեն Բուլղարիայում անցկացվելիք օփենին

Օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Նելլի Աղինյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը կմասնակցեն ս. թ. մայիսի 26-ից մինչեւ հունիսի 3-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվելիք օփենին:
Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում