Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին
Կարդացեք նաև
Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատության և ժողովուրդների միջև երկխոսության խթանման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների համար։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ կազմակերպության կողմից գործադրվող ջանքերին՝ ի նպաստ Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հիմնահարցերի բարձրաձայնման և միջազգային հարթակներում դրանց պատշաճ ներկայացման ուղղությամբ՝ հատկապես մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում։
Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության այցի նպատակը և վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը՝ զորակցելու Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին և ըստ ամենայնի նպաստելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով, որ տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ժողովուրդների իրավունքների հարգման և արժանապատիվ համակեցության սկզբունքների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում