Սպասվում է եղանակի տաքացում

Սպասվում է եղանակի տաքացում

Երևանում հունվարի 24-ի  ցերեկը, հունվարի 25-27-ը, 28-ի գիշերը, կդիտվի  առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ:

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով:

Մարզերում հունվարի 24-ի ցերեկը, հունվարի 25-27-ը, 28-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ: Արցախում հունվարի 24-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում