Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
24/01/2023 16:48
Նմանատիպ
Հունվարի 23-ին տեղաբաշխվել են 2023 թվականի նոյեմբերի 13-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 870 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.47 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել առցանց եղանակով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են Ամիրյան 23/1, Տիգրան Մեծի 24 և Կոմիտաս 49 հասցեներում։
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում