Իրանը սպառնում է ԱՄՆ-ին, թե նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում իրենք ինչ քայլերի կդիմեն
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքներին, եթե խոչընդոտվի Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը։ Թրամփի այդ հայտարարությանն արձագանքել են Իրանից։
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է,որ ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների բոլոր նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքները «մոխրի կվերածվեն», եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն։
«ԱՄՆ-ի ահաբեկիչ նախագահի հայտարարություններին ի պատասխան՝ մենք հայտարարում ենք, որ Իրանի նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում, ինչպես մենք նախկինում զգուշացրել էինք, տարածաշրջանի նավթային ընկերություններին պատկանող բոլոր նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքները, որոնցում Միացյալ Նահանգները մասնաբաժին ունի կամ որոնք համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, կոչնչացվեն և կվերածվեն մոխրագույն լեռների», – Ռիա նովոստիի հաղորդմամբ, Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում