Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Երևանում ջուր չի լինի։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

«Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների մի շարք հասցեների ջրամատակարարումը:

Տվյալ ժամանակահատվածում կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների,  Բաբայան փող. 18-40 համարների,

Կենտրոն վարչական շրջանի՝ Վերին և Ներքին Անտառային, Գ. Էմինի, Սարմենի, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Կոնդի, Ֆրիկի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, Արամի նրբ. 5/1, Թամանյան 5, Բաղրամյան 3-26 համարների,  Բաղրամյան 1-ին նրբանցքի, Մատենդարանի, Նախագահական և Պետական  Ճարտարագիտական համալսարանի շենքերի ջրամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում