Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են իրենց աշխատանքը

Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են իրենց աշխատանքը

Ստեփանակերտի գազալցակայանները սկսել են աշխատել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 24-ին, պայմանավորված Հայաստանից Արցախը սնուցող գազատարի շարունակաբար փակ լինելու հանգամանքով, Արցախի  Օպերատիվ շտաբը որոշում էր ընդունել կուտակված գազն այսուհետև տրամադրել միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը դադարեցվել էր մինչև գազամատակարարման վերականգանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում