17.1 C
Yerevan

Վանեվան գյուղն արդեն ունի լուսավորության ժամանակակից համակարգ

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից, էներգախնայող LED-համակարգ։ Գյուղում լուսավորվել է շուրջ 1600 մետր ճանապարհահատված, մասնավորապես` կենտրոնական և երկրորդական մի քանի փողոց։

Ծրագիրն իրականացվել է Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով։

«Այս ծախսարդյունավետ, էներգախնայող և բնապահպանական տեսանկյունից արդարացված համակարգի գործարկումը կարևոր աջակցություն է համայնքներին: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է: Այն թույլ է տալիս մեծ խնդիրները լուծել աստիճանաբար, մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև զարգացման տեմպերի առկա տարբերությունը, տնտեսել համայնքի միջոցները և հատկապես սահմանամերձ գյուղերում՝ մարդկանց անվտանգության որոշակի հարցեր լուծել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վանեվանի բնակիչների համար փողոցների լուսավորությունը դարձել էր առաջնային անհրաժեշտություն հատկապես նախորդ տարվա սեպտեմբերի պատերազմական օրերին, քանի որ գիշերվա խավարում գյուղի մեջ տեղաշարժվելն ու ապաստարան գտնելը հեշտ չի եղել։

Արտաքին լուսավորության էներգախնայող, ժամանակակից համակարգերի ներդրումը, որն իրականացվում է «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, արդյունավետ է բնապահպանական և համայնքային միջոցների տնտեսման տեսանկյունից: Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը, լինում են խնայողություններ, որոնք ուղղվում են  այլ խնդիրների լուծմանը:

2022 թվականին, Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն դրամ:

spot_imgspot_img