Ադրբեջանը կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում

Ադրբեջանը կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում

Իրանում Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական գործունեությունն ամբողջությամբ կասեցված է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Ադրբեջանի դեսպանատան 53 աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին տեղափոխող հատուկ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան անհայտ անձը ներխուժել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան շենք և կրակ բացել, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության մեկ աշխատակից։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում