17.1 C
Yerevan

Իրանն ու Ռուսաստանը միացնում են միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության համակարգը

Նմանատիպ

Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է,...

«Յուքոմ» ընկերությունը ներկայացնում է նոր՝ uDrift 3500 սակագնային փաթեթը

«Յուքոմ» ընկերությունն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի ծառայության նոր՝ uDrift...

Դրամի փոխարժեք․ Մարտի 22

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 22-ի...

Իրանը և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ միացնելու իրենց բանկային հաղորդագրությունների համակարգերը, որոնց միջոցով կհեշտացվեն ֆինանսական և բանկային փոխանակումները:

Այս մասին հայտնում է իրանական Tehran Times-ը։

«Այսօր ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի միջև փոխկապակցման և ֆինանսական մեսենջերների մասին փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է նաև 13 այլ երկրի, որոնք ներկա են ռուսական շուկայում: Դա կհեշտացնի ֆինանսական և բանկային փոխանցումները: Այսուհետ բոլոր իրանական և բոլոր ռուսական բանկերի ֆինանսական մեսենջերները կապված են միմյանց հետ», – ասել է Իրանի ԿԲ-ի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ  Մոհսեն Քարիմին Թեհրանում Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:

«Համաձայն այս հուշագրի՝ իրանական և ռուսական բոլոր բանկերը կարող են ստանալ ստանդարտ բանկային հաղորդագրություններ», – հավելել է Քարիմին՝ ընդգծելով, որ հաղորդագրությունների համակարգը պաշտպանված է պատժամիջոցներից, քանի որ այն հիմնված է երկու երկրների ներքին ենթակառուցվածքի վրա:

Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչն իր հերթին ասել է. «Այս հուշագրի ամենամեծ առավելությունն այն է, որ ստորագրումից հետո արևմտյան պատժամիջոցները չեն կարող ազդել դրա վրա, և մեր ֆինանսական կառույցներն ավելի լայնորեն են կապվելու Իրանում գործող ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների հետ»:

spot_imgspot_img