17.1 C
Yerevan

Վհուկների որս Ադրբեջանում։ Բաքուն հայտնում է իրանական լրտեսներ ձերբակալելու մասին

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Ադրբեջանի հատուկ ծառայությունները երկրում գործող իրանական գործակալական ցանց են բացահայտել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ Ներքին գործերի նախարարությունն այսօր հատուկ գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել են 7 քաղաքացիներ։

Ըստ տարածվող տեղեկությունների, ՆԳՆ աշխատակիցները ներխուժել են «պրոիրանական» SalamNews և Inter.az լրատվականների խմբագրություններ։ Նշված լրատվամիջոցները մեղադրվում են Իրանի քաղաքականությանն աջակցելու և պրոիրանական պրոպագանդայի մեջ։ Բոլոր ձերբակալվածները երկու այս լրատվականների աշխատակիցներ են։

Շարունակելով հակաիրանական հիսթերիան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց։ «Նկատի ունենալով Իրանում տիրող անկայուն իրավիճակն ու մեր երկրի դիվանագիտանական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության այցելել Իրան։ Իսկ նրանք, ովքեր գտնվում են Իրանում, խորհուրդ ենք տալիս ծայրահեղ զգուշավորություն դրսևորել», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

spot_imgspot_img