Կենտրոնական բանկը համալրում է դրամագիտական հավաքածուն

Կենտրոնական բանկը համալրում է դրամագիտական հավաքածուն

ՀՀ կենտրոնական բանկը դրամագիտական հավաքածուի համալրման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից գնում է թղթադրամներ, մետաղադրամներ ու ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:

Ընդ որում, ՀՀ կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն և անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:  

Գնման գործընթացի իրականացման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ստեղծել է մասնագիտացված հանձնաժողով։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում