Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 3-ին, 6-7-ն առանձին hատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-6-ի գիշերը նույնքանով կբարձրանա:

Երևան քաղաքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ը սպասվում է ձյուն և մառախուղ:

Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում