Հնդկաստանը շրջանցում է ԱՄՆ պատժամիջոցները․ նավթը գնում են դիրհամով
04/02/2023 22:22
Նմանատիպ
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են տարբեր երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմներ բացահայտել։
Այսպես, Reuters գործակալությանը հայտնի է դարձել, որ հնդկական ընկերությունները ռուսական նավթի համար վճարում են Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային արժույթով՝ դիրհամով։ Այդ են վկայում Reuters-ի տրամադրության տակ հայտնված վճարային փաստաթղթերը։
Հնդկաստանը Չինաստանից և ԱՄՆ-ից հետո աշխարհում հում նավթի երրորդ խոշորագույն ներմուծողն է։
Reuters-ի տվյալներով 2022 թվականի սկզբին Ռուսաստանի մասնաբաժինը Հնդկաստանի նավթի ներմուծման զամբյուղում հասել է ընդամենը 0,2%-ի, տարեվերջին այն աճել է մինչև օրական գրեթե 1 մլն բարել, ինչը կազմում է ավելի քան 20%:
Հետևեք մեզ նաև Telegram-ում