Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և
դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում, Հրազդան, Քաջարան, Ջերմուկ, Սպիտակ, Ապարան
քաղաքներում, Գորայք-«Զանգեր» տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում