17.1 C
Yerevan

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն...

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող սարքեր, որոնք կլինեն շատ ավելի զարգացած, քան ներկայումս օգտագործվող իրանական «Shahed»  անօդաչու թռչող սարքերն են։

«ԱԹՍ-ների նոր գործարանը կբացվի Թաթարստանում»,- հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը։

Ամերիկյան հրատարակությունը պնդում է, որ Իրանը մեծ դեր կունենա գործարանի բացման գործում, քանի որ այն արտադրելու է «իրանական» անօդաչու թռչող սարքեր։

Շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը Մոսկվան ու Թեհրանը ստորագրել են անցյալ տարվա նոյեմբերի վերջին։

«Իրանն անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տեղափոխում է Ռուսաստան՝ պաշտպանվելու հնարավոր պատժամիջոցներից, որոնք կարող են կիրառել արևմտյան երկրները ռուսական բանակին զենք մատակարարելու համար»,- նշում է Wall Street Journal-ը։

Shahed-136 անօդաչու սարքերի արտադրությունը բավականին պարզ է, էլեկտրոնային մասը թույլ է տալիս ապագայում կատարելագործել ԱԹՍ-ն։

«Ինչպես ասում են՝ այս անօդաչու սարքը պատրաստված է հեռանկարով»,- նշում է Wall Street Journal-ը։

spot_imgspot_img