Ցնցումներից հետո. Թուրքիան և Սիրիան՝ լուսանկարներով
Նմանատիպ
Այսօր վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Սիրիա սահմանին։ Ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով 04:17-ին Գազիանթեփ քաղաքի մոտակայքում՝ 17,9 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով մեծ ավերածություններ ու զոհեր կան:
Սա վերջին հարյուր տարվա ընթացքում Թուրքիայում երբևէ գրանցված ամենահզոր երկրաշարժերից մեկն է, որը ցնցել է նույնիսկ Իսրայելի, Կիպրոսի, Լիբանանի որոշ հատվածներ:
Զոհերի մասին հայտնել են Թուրքիան և Սիրիան։
Աղետի հետևանքով տուժածների մասին տեղեկություններն առայժմ հնարավոր չէ ճշգրտել: Երկու երկրների զոհերի թիվն արդեն գերազանցում է 1800-ը: Նրանց թվում հայեր կան:
Քիչ առաջ Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք նոր երկրաշարժ է գրանցվել՝ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ: Վերջին 24 ժամվա ընթացքում սա Թուրքիան ցնցած երկրորդ ուժգին երկրաշարժն է:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Այս երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում:
Ըստ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, երկրաշարժը Երևանում զգացվել է 3, Գյումրիում` 3-4 բալ ուժգնությամբ։
Նախնական հաշվարկներով՝ փորձագետները կարծում են, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 11400-ը, իսկ տնտեսական վնասը՝ 10 միլիարդ դոլարը:
Իրավիճակը Թուրքիայում և Սիրիայում ներկայացնում ենք Reuters, France-Presse, Anadolu և EPA գործակալությունների լուսանկարներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում