Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան
Նմանատիպ
Տարբեր ուժգնության հետցնցումներն, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի:Այս մասին գրում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
«Այսօր Թուրքիայի տարածքում տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը մինչև 11 բալի հասնող երկրաշարժերը պայմանավորված են նրանով, որ Թուրքիայի տարածքը գտնվում է Ալպ-Հիմալայան սեյսմոակտիվ գոտում և տարածքում կան բազմաթիվ խզվածքներ:
Ամենակտիվ խզվածքներից մեկը Թուրքիա-Սիրիա սահմանին է, որոնք ստորև տեղադրված նկարում կարմիր գծերով են:
Տարբեր ուժգնության հետցնցումներն, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի:
Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան:
Սեյսմիկ ծառայությունը 24 ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում»,-գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում