Տղամարդը փորձել է գողանալ Լենինի մարմինը

Տղամարդը փորձել է գողանալ Լենինի մարմինը

Մոսկվայում ձերբակալել են տղամարդու, որը փորձում էր գողանալ Լենինի մարմինը։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ի գիշերը։ Տղամարդուն ձերբակալել են այն պահին, երբ նա փորձում էր բացել դամբարանի դուռը։ Վերջինս տարօրինակ վարքագիծ էր դրսևորում, հետո խոստովանել է, որ ցանկանում էր գողանալ Լենինի մարմինը։

Ոստիկանության բաժանմունք, որտեղ տեղափոխվել էր գողության փորձ կատարողը, նաև շտապ հոգեբուժական օգնություն են հրավիրել։ Պարզվել է, որ տղամարդը հիվանդ է և գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ։

Ձերբակալվածը 42 տարեկան կահույքագործ է։ Վերջինս, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, բնակվում էր Մոսկվայում՝ մոր հետ։ Վերջին շրջանում նրա գործերն այդքան էլ լավ չէին և տղամարդը սկսել էր զբաղվել արբեցողությամբ։ Նշվում է նաև, որ գողության փորձից առաջ տղամարդը խմում էր Տվերսկայա փողոցում։



Հետևեք մեզ նաև Telegram-ում