Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3400-ի
Նմանատիպ
Թուրքիայում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն այժմ առնվազն 3400 է։
Երկրաշարժի հետևանքով տապալվել են բնակելի թաղամասեր, հասարակական նշանակության կառույցներ ու հիվանդանոցներ. վերջինիս պատճառով փրկվածների բուժօգնությունը դարձել է ավելի դժվար, հազարավոր մարդիկ մնացել են առանց բժշկական օգնության։ Անօթևան մնացած մարդկանց թիվը ևս հասնում է հազարների։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը նշում է, որ ավերված շուրջ 5000 շենքերից մոտ 8000 մարդ է փրկվել։ Փրկարարական աշխատանքներին խանգարում է ցրտաշունչ եղանակը, ինչը խոչընդոտել է գիշերվա ընթացքում ողջ մնացածների որոնողական աշխատանքներին:
Վնասված բոլոր բնակելի շենքերի վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Սա Թուրքիայում ամենամահաբեր երկրաշարժն է 1999թ.-ից ի վեր. այդ ժամանակ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 17000 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում