Էդուարդ Սպերցյանը՝ Արսեն Զախարյանի ու «Չելսի»-ի մասին
Նմանատիպ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Sport24-ին հայտնել է, որ ուրախ կլինի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի «Չելսի» տեղափոխությամբ։
– Լավագույն 5 լիգաներից, ո՞րն է Ձեզ ավելի շատ հետաքրքրում:
– Փակենք այս թեման։
– Ինչո՞ւ։ Այս թեման նյարդայնացնո՞ւմ է Ձեզ։
– Այո: Ո՞րն է այս խոսակցությունների իմաստը։ Ես «Կրասնոդարի» խաղացող եմ։ Վերջ։
– Ի՞նչ ֆուտբոլ եք ավելի շատ սիրում՝ անգլիական, գերմանական, իսպանական:
– Մեր ֆուտբոլը` «կրասնոդարյանը»։
– Վերջերս շատ են խոսակցություններն Արսեն Զախարյանի մասին, որ նա կարող է փոխել քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Դա դրականորե՞ն կազդի թիմի վրա, կբարձրացնի՞ հավաքականի խաղի արդյունավետությունը։
– Չգիտեմ` որքանով են ճիշտ այդ խոսակցությունները, բայց, ինչ խոսք, ուրախ կլինեմ։
– Դուք դա քննարկե՞լ եք նրա հետ:
– Ոչ:
– Ընդհանրապես չե՞ք շփվում Արսենի հետ։
– Շփվում եմ, բայց այդ թեմայով չենք խոսել։
-Ի՞նչ եք կարծում, այս պահին Արսենը կարո՞ղ է հասնել Չելսիի մակարդակին։
– Ինչո՞ւ ոչ, ես միայն ուրախ կլինեմ։
– Նույնիսկ այն դեպքում, որ այնտեղ 28 նոր խաղացո՞ղ կա։
– Չելսին հիմա գնում է բոլորին։ Թող Արսենն էլ տեղափոխվի։
Հիշեցնենք՝ Արսեն Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020-ից։ Նոյեմբերին տեղեկություններ էին տարածվել, որ Զախարյանը երկարաժամկետ պայմանագիր է կնքելու «Չելսիի» հետ, սակայն վերջին տրանսֆերային պատուհանում հայազգի ֆուտբոլիստի տեղափոխությունը լոնդոնյան ակումբ չստացվեց: Միջազգային լրատվամիջոցները կողմերի համաձայնության չգալու պատճառն են համարում հակառուսական պատժամիջոցները: Այնուամենայնիվ, «Չելսին» կշարունակի հետևել մեր հայրենակցին:
Ի դեպ, ռուսական «Чемпионат» պորտալը 2022-ին Ռուսաստանի առաջնության գլխավոր մարզիչների և ակումբների ավագների քվեարկության արդյունքների հիմքով հրապարակել է ՌՊԼ-ի 35 լավագույն երիտասարդ խաղացողների վարկանիշը։ Վարկանիշային աղյուսակում Էդուարդ Սպերցյանը եղել է 3-րդը, իսկ Արսեն Զախարյանը՝ 2-րդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում