ԱՀԿ-ն մոբիլիզացիա է հայտարարել
09/02/2023 18:49
Նմանատիպ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է կազմակերպության 3-րդ բարձր մակարդակի արտակարգ դրություն, ինչը ենթադրում է ԱՀԿ ռեսուրսների մոբիլիզացիա:
«Իրավիճակը պայմանավորված է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժով, որից հետո հայտարարվել է 3-րդ մակարդակի արտակարգ իրավիճակ»,- նշել է Հանս Կլյուգեն։
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն այս պահին հասել է 16170-ի, Սիրիայում՝ ավելի քան 3000-ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում