Թուրքիայի երկրաշարժի «ռեկորդները»։ Նոր և զարմանալի տվյալներ
Նմանատիպ
Երկրաբանները հաստատել են՝ փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիան մոտ 3 մետր տեղաշարժվել է դեպի հարավ-արևմուտք։ Դա տեղի է ունեցել արաբական տեկտոնական սալիկի և Անատոլիական սալիկի՝ միմյանց հանդեպ 3 մետր տեղաշարժման հետևանքով։ Ներկայիս Թուրքիայի տարածքն առավելապես գտնվում է Անատոլիական տեկտոնական սալիկի վրա։
Տեկտոնական սալիկի տեղաշարժման հետևանքով Թուրքիայի տարածքում առաջացել են մեծ ճեղքեր ու խզվածքներ՝ ավիրելով երկրի կոմունիկացիոն ենթակառուցվածքների մեծ ծավալ։
Բացի այդ, տեկտոնական սալիկների շարժը հանգեցրել է նաև ծովի մակերևույթի հանդեպ թուրքական ափամերձ որոշ շրջանների բարձրության նվազմանը։ Այսպես, Թուրքիայի խոշորագույն նավահանգստային Իսկենդերուն քաղաքի փողոցները ողողվել են ջրով։ Սկզբում երկրաբանները կարծում էին, որ դրա պատճառը ծովի մակերևույթի բարձրացումն էր։ Սակայն հիմա արդեն պարզվել է, որ ոչ թե ծովի մակերևույթն է բարձրացել, այլ ցամաքն է իջել։
Իսկ ահա երկրաշարժի զոհերի թիվը, ըստ գիշերվա տվյալների, արդեն անցել է 21.000-ի շեմը։ Թուրքական կողմը հայտնում է մոտ 17700, իսկ Սիրիան՝ 3300 զոհերի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում