Էրդողանը հայտնել է երկրաշարժի զոհերի թիվը
10/02/2023 17:30
Նմանատիպ
Վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 18 991 մարդ, տուժել է երկրի հարավային և հարավ-արևելյան տասնյակ շրջանների ավելի քան 75 523 բնակիչ, շուրջ 76 հազար մարդ էվակուացվել է երկրաշարժի գոտուց։
Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը՝ այցելելով երկրի հարավային շրջաններ, որտեղ փետրվարի 6-ին տեղի է ունեցել 2 հզոր երկրաշարժ։
Ըստ Էրդողանի՝ փրկարարական աշխատանքները բարդանում են աղետի մեծ մասշտաբների պատճառով։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է աղետից տուժած յուրաքանչյուր ընտանիքի 15 հազարական լիրա տալ՝ որպես օգնություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում