Երկրաշարժ Վրաստանում
11/02/2023 23:39
Նմանատիպ
4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Բախմարո հանգստավայրից 3 կմ հեռավորության վրա (Գուրիայի շրջան)։
Տեղեկությունը հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:33-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում