Թուրքիայիում երկրաշարժի զոհերի թիվն աճում է. կա նաև ահռելի կողոպուտ
Նմանատիպ
Թուրքիայում երկրաշարժի զհերի թիվը երեկոյան դրությամբ հասել է 29 695-ի. սա Թուրքիայում 1939 թվականից ի վեր ամենամահաբեր երկրաշարժն է։
Երկրաշարժից շուրջ մեկ շաբաթ անց փլատակների տակից դուրս են բերվում նաև հրաշքով ողջ մնացած մարդիկ։ Սակայն յուրաքանչյուր հաջորդ օրը նվազում է ողջ մարդկանց գտնելու հավանականությունը. սա փաստում է այն մասին, որ զոհերի թիվը զգալի տեմպերով շարունակելու է աճել։
Այս ամենին զուգահեռ, Թուրքիայի հարավում գտնվող տուժած քաղաքներից մեկում՝ Անթաքիայում, բիզնեսի սեփականատերերը «դատարկել» են իրենց խանութները՝ կանխելու կողոպտիչների կողմից ապրանքների գողությունը: Թե՛ ողջ մնացած բնակչությունը, և թե՛ միջազգային փրկարարները վկայակոչում են անվտանգության պայմանների վատթարացման, գողության ու թալանի լայնածավալ դեպքերի մասին:
Հաղորդվում է, որ թուրքական ոստիկանությունը մինչ այս պահը 98 մարդու է ձերբակալել՝ հեռախոսային խարդախության և երկրաշարժից հետո վնասված տները թալանելու կասկածանքով։
Այս մասով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարաել է, որ իր կառավարությունը ամենախիստ տարբերակներով կվարվի կողոպտիչների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում