2.1 C
Yerevan

Լա Մանշի գիշերային երկնքում աստղակերպ է վառվել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Փետրվարի 13-ի առավոտյան Ֆրանսիայի և Անգլիայի բնակիչները ականատես են եղել երկրագնդի մթնոլորտում երկնաքարի այրման հետևանքով առաջացած պայծառ «հրե գնդակի», որը ստացավ 2023 CX1 անվանումը: Հատկանշական է, որ պատմության մեջ սա յոթերորդ դեպքն էր, երբ նախապես կանխատեսվել է երկնային մարմնի ընկնելը Երկրի վրա։

2023 CX1 աստերոիդը հայտնաբերվել է փետրվարի 12-ի երեկոյան հունգարացի աստղագետ Կրիշտիանու Սառնեցկիի կողմից։ Երկնաքարի տրամագիծը չի գերազանցել մեկ մետրը և այն շարժվել է Երկրի նկատմամբ 14 կմ/վ արագությամբ։

Աստղագետների կողմից կատարված հաշվարկները ցույց են տվել, որ 2023 CX1-ը կմտնի Երկրի մթնոլորտ Նորմանդիայի ափի վրայով փետրվարի 13-ին ժամը 03:00 UT, այսինքն՝ հայտնաբերումից յոթ ժամից էլ քիչ անց: Մթնոլորտի հետ շփումից այն այրվել է, որից առաջացած պայծառ լույսը տեսանելի է եղել Հյուսիսային Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Մեծ Բրիտանիայից։

May be an image of tree, nature and sky

Իր փոքր չափերի պատճառով երկնաքարը ոչ մի վտանգ չի ներկայացրել Երկրի համար (այս չափի մարմինները ոչնչանում են զգալի բարձրության վրա)։ Այն մտել է երկրագնդի մթնոլորտ հենց կանխատեսված ժամանակին և կանխատեսված տարածքում, ինչի արդյունքում, Լա Մանշի երկու կողմերում գտնվող սիրող աստղագետների տեսախցիկները կարողացել են որսալ պահը և տպավորիչ պատկերներ ստանալ։

spot_imgspot_img