Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Անթալիայում

Անթալիայում ընթացող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիա է մեկնել հենց այս հեղինակավոր միջազգային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում