Արցախում հաճախացել են հրդեհները
14/02/2023 15:17
Նմանատիպ
Արցախի կառավարության շրջափակման 65-րդ օրվա տեղեկագրում նշված է՝ էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով հանրապետությունում հաճախացել են հրդեհները:
Վերջին 7 օրվա ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 5 ելք, տուժել է մեկ քաղաքացի:
Հրապարակվել են նաև վիճակագրական թարմացված տվյալներ.
- 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 244 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 630 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 25600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում