Թուրքիայում բանկային քարտերի աննախադեպ գողություն է կատարվում
16/02/2023 18:05
Նմանատիպ
Թուրքիայում բանկային քարտերով անկոնտակտ վճարումների համար սահմանափակումներ են մտցվել. պատճառը երկրաշարժից տուժածների բանկային քարտերի գողության աննախադեպ քանակի դեպքերն են։
Թուրքիայում բանկային քարտերն այժմ գործում են հետևյալ սահմանափակումներով. օրվա ընթացքում առաջին վճարումը պահանջում է մուտքագրել PIN կոդ: Հետագա վճարումները կարող են կատարվել անհպում:
Այս «նորամուծության» հեղինակը Թուրքիայի բանկային գործունեությունը կարգավորող և վերահսկող խորհուրդն է:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած 7․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով հսկայական ավերածություններ են եղել երկրում, զոհվել է ավելի քան 36 հազար մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում