Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում. Human Rights Watch
Նմանատիպ
Լաչինի միջանցքի փակումը խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և հումանիտար ճգնաժամ է առաջացնում:
Այս մասին գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:
Նա նշել է, որ թեպետ ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարները կարող են անցնել Լաչինի միջանցքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու կամ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու համար, Արցախի բնակչության շատ կարիքներ մնում են չբավարարված:
«Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից, ներառյալ` առողջության, առաջին անհրաժեշտության ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքները»,- գրել է Գոգիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում