Անօդաչուները հարվածել են Կրասնոդարում նավթի պահեստին
Նմանատիպ
Անցած գիշեր Տուապսեում նավթի պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Գերատեսչությունը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է Ինդուստրիալնայա փողոցում գտնվող նավթի պահեստի տարածքի տնտեսական շենքում։ Նավթի տանկերները չեն վնասվել, նավթի արտահոսք չի եղել, ասվում է հաղորդագրության մեջ։
Տելեգրամյան Baza ալիքը հայտնում է, որ նախնական վարկածով հրդեհի պատճառը անօդաչու թռչող սարքի հարձակումն է։ Լրատվամիջոցները հայտնում են, որ պայթուցիկով բեռնված երկու անօդաչու թռչող սարքեր վնասել են նավթի պահեստին կից կաթսայատան շենքը։
Մինչդեռ Shot տելեգրայան ալիքն իր հերթին գրում է, որ նավթի պահեստից հարյուր մետր հեռավորության վրա պայթել է պայթուցիկներով բեռնված երկու անօդաչու։ Պայթյունից վնասվել է կաթսայատան շենքը։ Ոչ ոք չի տուժել, ասել է աղբյուրը։ Տուապսեի շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոն հաստատել է նավթի պահեստի տարածքում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը։ Նա քաղաքացիներին վստահեցրել է, որ անհանգստանալու պատճառ չկա.
Հետևեք մեզ նաև Telegram-ում