Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ անցած գիշեր Հունաստանում ողբերգական պատահար է տեղի ունեցել․ Սալոնիկ քաղաքից դեպի Աթենք մեկնող մարդատար գնացքը Լարիսա քաղաքի մոտակայքում ճակատ ճակատի բախվել է մեկ այլ՝ բեռնատար գնացքի, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ, վիրավորվել՝ 85-ը։ 

Ողբերգության առթիվ Հունաստանում հայտարարվել է եռօրյա սուգ։

 

Պատահարը համարվում է  Հունաստանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենամահաբեր երկաթուղային վթարը՝ 1972 թվականից ի վեր, երբ նույն Լարիսա քաղաքում կրկին երկաթուղային վթարից զոհվել էր 19 մարդ։

Վթարը տեղի է ունեցել երկու գնացքի՝ նույն ռելսերի վրա գտնվելու պատճառով: Ոստիկանությունն այժմ հետաքննություն է անցկացնում՝ պարզելու նման խնդրի առաջացման պատճառը։

Գնացքներում ընդհանուր առմամբ եղել է 350 ուղևոր. նրանցից մեկը վթարը համեմատել է հզոր երկրաշարժի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում