Երեկ վիրավորում ստացած հայ ոստիկանը վիրահատվել է․վիճակը գնահատվում է կայուն ծանր
06/03/2023 13:05
Նմանատիպ
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայող Դավիթ Հովսեփյանը երեկ վիրահատվել է:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Նա շարունակում է գնտվել ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում