Մեկ ամսում Թուրքիան ցնցվել է 11 հազար անգամ

Մեկ ամսում Թուրքիան ցնցվել է 11 հազար անգամ

Անցած փետրվարի 6-ին Թուրքիայհարավ-արևելքում տեղի ունեցած 2 հզոր երկրաշարժերից անցել է ուղիղ մեկ ամիս։ Չնայած ահռելի ծավալի ավերածություններին և տասնյակ հազարավոր զոհերին՝ երկրաշարժի հետցնցումները չեն դադարում։ Ուղիղ մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է ավելի քան 11 հազար հետցնցում։

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ է զոհվել, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ սա իրենց ամենամեծ աղետն է 1939 թվականից ի վեր, երբ Երզնկայի երկրաշարժի արդյունքում զոհվել էր շուրջ 30.000 մարդ։ Հետաքրքրական է, որ Էրդողանը չի նշում 1999 թվականին Թուրքիայում գրանցված ևս մեկ աղետի մասին, երբ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դուզջե շրջանում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 17.000 մարդ, որից ավելի քան 1000-ը՝ Ստամբուլում։ Նշվածը թույլ է տալիս ենթադրելու, որ այսօրվա երկրաշարժի հետևանքներն ավելի ծանր են, քան 1999-ին ստացված աղետը։

Թուրքիան ցնցվում է ամեն օր. ենթակառուցվածքներն անդադար լրացուցիչ վնասներ են ստանում։

Երկրաշարժի պատճառով Թուրքիայի 11 նահանգներում տուժած շենքերի թիվը գերազանցում է 200 հազարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում