Երկրաշարժից հետո Իսկենդերունի փողոցներն անցել են ջրի տակ
07/03/2023 10:48
Նմանատիպ
Թուրքիայի արևմուտքում գտնվող Հաթայ նահանգում նախօրեին 4,5 մագնիտուդով հերթական երկրաշարժից հետո Իսկենդերունի փողոցները գետերի են վերածվել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։
Հաթայ նահանգում անբարենպաստ եղանակային պայմանների մասին օդերևութաբանների կանխատեսումից և նախազգուշացումից հետո մարտի 5–ի ուշ երեկոյան Իսկենդերունի շրջանում փոթորիկ է սկսվել:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում