Volkswagen-ը դադարեցնում է Եվրոպայում մարտկոցների գործարանների կառուցումը

Volkswagen-ը դադարեցնում է Եվրոպայում մարտկոցների գործարանների կառուցումը

Volkswagen-ը սպասում է ինֆլյացիայի նվազան մասին ԱՄՆ-ի օրենքին Եվրոպայի պատասխանին, նախքան Եվրոպայում մարտկոցների նոր գործարաններ կառուցելու ծրագրերի իրականացումը, հայտնել է ընկերությունը:

Financial Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը կասեցնում է մարտկոցների նոր գործարաններ կառուցելու ծրագրերը Արեւելյան Եվրպայում, որը համարվում էր հաջորդը տարածաշրջանում եւ նախապատվությունը տալիս է Հյուսիսային Ամերիկայում գործարանի կառուցմանը, որտեղ նա կարող է 9-10 մլրդ եվրոյի սուբսիդիա ստանալ։

Պատասխանելով զեկույցի մասին հարցին՝ Volkswagen-ի ներկայացուցիչն ասել է, որ ավտոարտադրողը «դեռեւս գնահատում է Արեւելյան Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում մարտկոցների մեր հաջորդ գործարանների համար հարմար վայրերը: Դեռ որոշումներ չեն կայացվել»։

Նախկին գործադիր տնօրեն Հերբերտ Դիսեի օրոք Volkswagen-ը 2021 թվականի մարտին հայտարարեց, որ Եվրոպայում կկառուցի 6 գիգաֆաբրիկա՝ 240 գիգավատ ժամ ընդհանուր հզորությամբ։

Volkswagen-ի խորհրդի անդամ Թոմաս Շմալն անցյալ շաբաթ LinkedIn-ում գրել էր, որ Եվրոպան կարող է պարտվել «միլիարդավոր ներդրումների մրցավազքում, որոնց մասին որոշում կընդունվի մոտակա ամիսներին եւ տարիներին»՝ ինֆլյացիայի նվազման մասին ԱՄՆ-ի օրենքով առաջարկվող գրավիչ պայմանների պատճառով:

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները մտահոգություն էին հայտնել ինֆլյացիայի նվազման մասին ԱՄՆ-ի օրենքի կապակցությամբ: Ջո Բայդենի վարչակազմի սուբսիդավորման այս լայնածավալ սխեման ԵՄ-ից ներդրումները,  մասնավորապես, մեքենաների արտադրությունը, քաշում է դեպի Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում