ՌԴ-ի դեմ պատժամիջոցները սասանում են դոլարի տասնամյա գերիշխանությունը․ Reuters
Նմանատիպ
ԱՄՆ-ի գլխավորությամբ ՌԴ-ի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները սկսել են խաթարել նավթի միջազգային առևտրում դոլարի տասնամյա գերիշխանությունը, քանի որ ռուսական նավթի գլխավոր մատակարարի՝ Հնդկաստանի հետ, գործարքների մեծ մասը կնքվել են այլ արժույթներով, գրում է Reuters-ը:
Դոլարի գերակա դիրքը պարբերաբար կասկածի տակ էր դրվում, բայց, այնուամենայնիվ պահպանվում էր՝ բիզնեսի վարման համար ավելի տարածված արժույթի օգտագործման ճնշող առավելությունների պատճառով։
«Հնդկաստանում նավթի առևտուրը ի պատասխան ցնցումներին, որոնք սկսվել են պատժամիջոցների և Ուկրաինայի պատերազմի պատճառով, համարվում է այլ արժույթներին անցնելու ամենահամոզիչ վկայությունը, որը կարող է երկարատև լինել։
Երկիրն աշխարհում նավթի երրորդ խոշորագույն ներկրողն է, իսկ Ռուսաստանը դարձել է նրա գլխավոր մատակարարն այն բանից հետո, երբ Եվրոպան հրաժարվեց Մոսկվայի մատակարարումներից ՝ անցյալ տարվա փետրվարին Ուկրաինա ներխուժումից հետո:
Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին պատերազմի հակառակորդների կոալիցիան Ռուսաստանում նավթի գների համար սահմանափակում սահմանեց, հնդիկ գնորդները ռուսական նավթի մեծ մասը վճարում են ոչ թե դոլարային արժույթներով, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամը, այլ վերջերս նաև ռուսական ռուբլով, հայտնել են նավթային առևտրում և բանկային ոլորտում աղբյուրները»,- նշում է Reuters-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում