Հայաստանը շարունակում է դասվել «մասամբ ազատ» երկրների շարքին.Freedom Housе
Նմանատիպ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:
100 բալանոց վարկանիշում որքան բարձր է երկրի միավորը, այնքան ավելի ժողովրդավարական է այդ պետությունը, և հակառակը՝ միավորը որքան մոտ է 1-ի, այնքան ավելի անազատ է համարվում տվյալ երկիևը։
Համաձայն զեկույցի՝ Հայաստանի վարկանիշը 2022 թ.-ին գնահատվել է 54: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը հավաքել էր 55 միավոր: Այսպիսով, Հայաստանը շարունակում է դասվել «մասամբ ազատ» երկրների շարքին:
Զեկույցում ասվում է, որ ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա զգալի ազդեցություն են թողել Հայաստանի ժողովրդավարական հետագծի վրա և արժանի են հատուկ քննության 2023 թ.-ին.
Նշենք, որ Ադրբեջանը ունի ընդամենը 9 միավոր, ինչը նշանակում է, որ այն դասվում է աշխարհի ամենաանազատ պետությունների շարքին։
Վրաստանը ստացել է 58, Թուրքիան՝ 32, Իրանը՝ 12, իսկ Ռուսաստանը՝ 16 միավոր։
Աշխարհի ամենաազատ երկրներ համարվել են Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան՝ 100 միավորով, Նոր Զելանդիան ունի 99 միավոր։
Ազատությունների ամենացածր մակարդակը (1 միավոր) գնահատվել է Հարավային Սուդանում, Սիրիայում և Տիբեթում։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում