Դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել
Նմանատիպ
Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներին և աշակերտներին Կապան տանող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված և Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 քաղաքացիներից 11-ը երեկ գիշեր դուրս են գրվել հիվանդանոցից։
Այս մասին NEWS.am-ին հայտնել են Սյունիքի մարզպետարանից։
«Հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ 7 երեխա և 5 մեծահասակ։ Երեխաների վիճակը բավարար է, մեծահասակներինը՝ ծանր»,- նշել են մարզպետարանից։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի էր ենթարկվել՝ 5 մետր բարձրությունից ընկնելով ձորը։
Վթարի հետևանքով զոհվել է 1970 թվականին ծնված Թամարա Դավթյանը, որը դպրոցի դասվարն էր։ Վիրավորվել էր 23 քաղաքացի, որոնցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում