15.1 C
Yerevan

Volkswagen-ը խոշոր ներդրում կկատարի էլեկտրամոբիլների արտադրությանում

Նմանատիպ

Դրամի փոխարժեք․ Մարտի 22

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 22-ի...

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը: «Արժութային կարգավորման և...

Սպիրտային արտադրությամբ զբաղվելու իրավունքի համար սահմանվել է տարեկան պետտուրք

Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել...

Volkswagen-ը նախատեսում է էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում հինգ տարվա ընթացքում ներդնել շուրջ 193 միլիարդ դոլար՝ ներառյալ մարտկոցների արտադրության և էլեկտրամոբիլների արտադրության համար նախատեսվող հումքի մատակարարումների շղթաներում։ Այս քայլով Volkswagen-ը կնվազեցնի արտադրական ծախսերը և կփորձի պաշտպանել շուկայի իր մասնաբաժինը:

Ներդրումներում, սակայն, Volkswagen-ի «խաղաքարտերը կարող է խառնել» ամերիկյան բանկային համակարգի խառնաշփոթը, որը կարող է ազդել ընդհանուր շուկայի վրա։

Volkswagen-ի  գլխավոր ֆինանսական տնօրեն Առնո Անտլիցը հայտարարել է, որ Սիլիկոնյան հովտում բանկերի փլուզման պատճառով շուկան հնարավոր է չզարգանա այնպես, ինչպես սպասվում էր: Այս պարագայում Volkswagen-ը ստիպված կլինի ներդրումներում հետաձգել մարտկոցների արտադրության համար նախատեսված բյուջեի հաստատումը։

Այնուամենայնիվ, Volkswagen-ը  դեռևս նպատակ ունի մինչև 2025 թվականը շուկա դուրս բերել մատչելի էլեկտրամոբիլներ՝ մոտ 25,000 եվրո արժեքով (այսօրվա գներով):

«Մենք ակնկալում ենք, որ մինչև 2025 թվականը մեր էլեկտրամոբիլները կկազմեն ընկերության վաճառքների 20%-ը», – նշել է Անտլիցը: «Սա նշանակում է, որ, մյուս կողմից, մենք պետք է մրցունակ պահենք նաև ներքին այրման շարժիչներով մեքենաների ճյուղը», – հավելել է նա:

spot_imgspot_img