Թուրքիայի պետական բյուջեն փետրվար ամսվա կտրվածքով ունեցել է մեծ դեֆիցիտ։
Ինչպես հայտնում են Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունից, Թուրքիայում փետրվար ամսվա բյուջեի ծախսերը կազմել են 389.4 միլիարդ թուրքական լիրա, իսկ բյուջե մուտք եղած միջոցները՝ 218.4 միլիարդ:
Բյուջետային դեֆիցիտ (պակասուրդ) է կոչվում այն երևույթը, երբ բյուջեի ծախսերը գերազանցում են որոշակի ժամանակահատվածում կուտակված եկամուտին։
Այսպիսով, փետրվար ամսվա բյուջեն 170.6 միլիարդ թուրքական լիրայի դեֆիցիտ է ունեցել, որը հանդիսանում է ամենաբացասական ցուցանիշը 2006թ-ից հետո։