ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նույնն է մնացել՝ 12
Նմանատիպ
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ԱԺ նիստին հայտնել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նույնը կմնա, ինչ նախորդ անգամ էր. «Դրանք են այն բոլոր 12 մշտական հանձնաժողովները, որոնք գործել են նախորդ խորհրդարանում»:
Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել են իրենց կուսակցությունների ղեկավարած խմբակցությունները.
ՀՀԿ-ական նախագահով մշտական հանձնաժողովներն են`
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով` Դավիթ Հարությունյան,
ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողով` Արտակ Դավթյան,
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` Հակոբ Հակոբյան,
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` Վարդան Այվազյան,
ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` Արա Բաբլոյան,
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` Գագիկ Մինասյան,
ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողով` Կորյուն Նահապետյան,
ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողով` Արտակ Զաքարյան:
ԲՀԿ-ական նախագահով հանձնաժողովներն են`
ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Նաիրա Զոհրաբյան,
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով` Էլինար Վարդանյան,
ԱԺ Տարածքային կառավարման հարցերի մշտական հանձանժողով`Ստեփան Մարգարյան,
ԱԺ Գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողով` Սամվել Բալասանյան: