5.1 C
Yerevan

Ովքեր են ադրբեջանական նավթի հիմնական գնորդները

Նմանատիպ

Ռուսաստանում հայտնվել է զրո ռուբլի անվանական արժեքով թղթադրամ

Ռուսաստանում հայտնվել է զրո ռուբլի անվանական արժեքով թղթադրամ։ Այն...

Աղջոց վանքը հիմնահատակ քանդվելու վտանգի եզրին է

Իր ճարտարապետական ուրույն ձևով առանձնացող Աղջոց վանքն ամբողջությամբ քանդվելու...

Դրամի փոխարժեք և ոսկու գին․ Կենտրոնական Բանկ

Այսօր` մարտի 27-ին, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների...

Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանը Իտալիա է արտահանել 1,812 մլն տոննա նավթ, որի դիմաց ստացել է 1 մլրդ 157 մլն դոլար։

Այդպիսով, Իտալիան շարունակում է մնալ ադրբեջանական նավթի խոշորագույն ներկրողը։ Տվյալները մարտի 16-ին հրապարակել է Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն։

Իսրայելը ադրբեջանական նավթի երկրորդ խոշոր ներկրողն է։ Հաշվետու ժամանակահատվածում Բաքուն Իսրայել է արտահանել գրեթե 529 հազար տոննա նավթ՝ 331 միլիոն 538 հազար դոլարով։

Առաջին եռյակը եզրափակում է Իսպանիան (426 հազար տոննա, 273 միլիոն 803 հազար դոլար):

Թուրքիան, որտեղ ադրբեջանական նավթի հիմնական ծավալն արտահանվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով դեպի Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստ, 7-րդ տեղում է (253,6 հազար տոննա, 151 միլիոն 874 հազար դոլար):

Ֆրանսիան, որի հետ Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում բավական լարված են, Բաքվի նավթի գնորդների ցանկում 15-րդն է (83000 տոննա, 52,66 մլն դոլար)։

Տվյալների համաձայն՝ հունվար-փետրվարին Ադրբեջանը 15 երկիր է արտահանել ավելի քան 5,175 մլն տոննա նավթ՝ 3 մլրդ 251 մլն դոլարի։

Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանում արդյունահանվել է 5,1 մլն տոննա նավթ, որից 4,1 մլն տոննան արտահանվել է։

spot_imgspot_img