Իրանում և Թուրքիայում երկրաշարժեր են եղել
18/03/2023 17:28
Նմանատիպ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Գյոքսուն քաղաքից չորս կիլոմետր հարավ-արևելք է: Օջախը երկու կիլոմետր խորության վրա է։ Հնարավոր զոհերի ու վիրավորների ամսին տեղեկություններ դեռ չկան:
Միևնույն ժամանակ՝ մարտի 18-ին, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Իրանի հարավային հատվածում։
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 88 կմ խորության վրա։ Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում